Մեծ Բրիտանիայում սնկերի նոր՝ մարդու կերպարանք հիշեցնող տեսակ է հայտնաբերվել (լուսանկարներ)

15:36 • 19.03.19

Մեծ Բրիտանիայի Նորֆոլկ կոմսության Քոքլի Քլի գյուղում հայտնաբերվել են սնկեր, որոնք ասես մարդուկներ լինեն՝ ունեն գլուխ և վերջույթներ։


Ինչպես նշում է Daily Mail-ը, սնկատեսակը հայտնաբերվել է Ջոնաթան Ռևեթի կողմից և այժմ այն դասակարգվում է որպես աշխարհում սնկի նոր տեսակ, որը ստացել է Geastrum Britannicum անունը։


Այս սնկատեսակն առաջին անգամ նկատվել է 2000թ․-ին, սակայն այն ժամանակ դա նույնացվել է Նորֆոլկում տարածված մեկ այլ սնկի ենթատեսակի հետ։ Այնուամենայնիվ, տարիներ անց ԴՆԹ հետազոտության արդյունքում պարզ է դարձել, որ խոսքը բոլորովին այլ՝ նոր սնկատեսակի մասին է։

 

 

Fun guys: A new species of mushroom that looks like a man has been discovered by the side of a busy road

The fungus, found in Cockley Cley, Norfolk, has fleshy off-shoots that appear to resemble human heads, arms and legs 

Since Mr Revett's original find, three more specimens have been collected in Norfolk and the fungus has also been found in Hampshire and the Welsh Borders

 

Մեծ Բրիտանիայում սնկերի նոր՝ մարդու կերպարանք հիշեցնող տեսակ է հայտնաբերվել (լուսանկարներ)