Նյու Յորքում անհայտ անձը կրակ է բացել անցորդների վրա, կա 3 տուժած
Նյու Յորքում անհայտ անձը կրակ է բացել անցորդների ուղղությամբ, այս մասին տեղեկացնում է NBC հեռուստաալիքը՝ հղում անելով տեղի ոստիկանությանը։
Նշվում է, որ հրաձգության հետևանքով տուժել է 3 մարդ, տուժածներից մեկը 18 տարեկան է, մյուս երկուսը՝ 23։ Երիտասարդները վնասվածքներ են ստացել ոտքի և մեջքի հատվածներում։ Տուժածները հոսպիտալացվել են։
Հայտնի է, որ միջադեպը տեղի է ունեցել ուշ երեկոյան՝ Մանհեթենի Հարլեմ շրջանում։
Իրավապահներին չի հաջողվել ձերբակալել հանցագործին, այժմ ոստիկանությունը փորձում է ճշտել՝ արդյոք հրաձգությունը կապված է տեղի հանցավոր խմբավորումների գործունեության հետ։
Այլ մանրամասներ չեն հաղորդվում։










