Պարզապես «անանուն». Նոր Զելանդիայի վարչապետը հրաժարվել է արտաբերել Քրայսթչերչի ահաբեկչի անունը

12:14 • 19.03.19

Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը հայտարարել է, որ հրաժարվում է արտասանել օրերս Քրայսթչերչ քաղաքի երկու մզկիթներում ահաբեկչական հարձակումներ իրագործած և 50 մարդու կյանք խլած 28-ամյա նորզելանդացու անունը:

Ինչպես նշում է The Guardian-ը, Արդերնն ասել է, որ նախընտրում է ահաբեկչին դիմել որպես «անանուն»: Բացի այդ, նա  հանրությանը կոչ է արել է ահաբեկչի անվան փոխարեն նշել զոհերի անունները:

Երկրի խորհրդարանում ելույթի ժամանակ վարչապետն ընդգծել է, որ ահաբեկիչը կպատժվի օրենքի ամբողջ ուժով:

Պարբերականը հիշեցնում է, որ Ավստրալիայի 28-ամյա քաղաքացի Բրենթոն Տարանտը մեղադրվում է զանգվածային սպանության համար և անցած կիրակի առաջին անգամ կանգնել է դատարանի առաջ: Նա հրաժարվել է փաստաբանի ծառայություններից՝ նախընտրելով անձամբ պաշտպանել իր շահերը: