Փարիզի հասարակական տրանսպորտը գրեթե ամբողջությամբ անվճար կդառնա

19:25 • 19.03.19

2019 թվականի սեպտեմբերի 1-ից Փարիզում նոր արտոնություններ կսկսեն գործել հասարակական տրանսպորտից օգտվողների համար:

Ինչպես գրում է Euromag-ը, մինչև 11 տարեկան երեխաները կկարողանան մետրոյով և ավտոբուսներով երթևեկել անվճար: Արտասահմանցիները նույնպես ստիպված չեն լինի վճարել:

Ամբողջությամբ անվճար գնացքից կարող են օգտվել հաշմանդամություն ունեցող մինչև 20 տարեկան ֆրանցիացիները: Միջին և ավագ դասարանի աշակերտների համար հատուկ տոմսեր կհայտնվեն, որոնք սովորական տոմսերից կրկնակի մատչելի կլինեն: Իսկ 14-18 տարեկան ֆրանսիացիները կկարողանան անվճար հեծանիվներ վերցնել քաղաքային վարձույթից:

Ինչպես նշվում է, սա իրականացվում է Փարիզի հասարակական տրանսպորտի գրավչության մեծացմանն ուղղված ծրագրի շրջանակներում: