Մարտի 25-ից գործարկվելու է Դիլիջանում տեղադրված արագաչափ սարքը

18:24 • 19.03.19

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2019 թվականի մարտի 25-ից գործարկվելու է Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցի 161 հասցեի հարակից ճանապարհահատվածում տեղադրված, երկու ուղղություններով գործող արագաչափ սարքը, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: