ԱՄՆ-ում ջրի տակ է անցել «դատաստանի օրվա» ինքնաթիռներով ավիաբազան (լուսանկարներ)

10:33 • 19.03.19

ԱՄՆ Նեբրասկա նահանգում գտնվող «Օֆֆաթ» ավիաբազայի գրեթե մեկ երրորդը ջրի տակ է անցել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի 55-րդ ավիաթևի հրամանատար, գնդապետ Մայք Մանիոնը։


Ջրհեղեցից վնասվել են բազայի 200 օժանդակ կառույցներից 30-ը, բացի այդ՝ ջրի տակ է անցել թռիչքուղու մեկ կիլոմետր հատվածը։


«Օֆֆաթ» ավիաբազայում տեղակայված են Boeing E-4B Nightwatch ինքնաթիռները, որոնց այլ կերպ անվանում են «դատաստանի օրվա» ինքնաթիռներ։ Դրանք նախատեսված են կառավարության և ԱՄՆ ռազմական հրամանատարության համար՝ միջուկային պատերազմի դեպքում։


Այս ավիաբազայում կա նաև ստորգետնյա բունկեր, որտեղից հնարավոր է ղեկավարել ամերիկյան միջուկային զենքը։

 

 

На данном изображении может находиться: на улице и вода

На данном изображении может находиться: небо, на улице и вода

На данном изображении может находиться: на улице

На данном изображении может находиться: небо, на улице и вода

На данном изображении может находиться: небо и на улице

На данном изображении может находиться: на улице и вода