Նիդեռլանդների Ուտրեխտ քաղաքի տրամվայում կրակոցներ արձակած տղամարդը ձերբակալվել է
37-ամյա Գյոկման Տանիսը, որը կասկածվում է Նիդեռլանդների Ուտրեխտ քաղաքում տրամվայներից մեկում կրակոցներ արձակելու մեջ, ձերբակալվել է: Այդ մասին Известия-ի փոխանցմամբ` հայտնում է BNL News-ը` հղում անելով երկրի ոստիկանությանը:
Աղբյուրի փոխանցմամբ` կասկածյալն ազգությամբ թուրք է, իսկ արարքի դրդապատճառն, ըստ նախնական վարկածի, պայմանավորված է եղել ընտանեկան խնդիրներով: Նշվում է, որ տրամվայում, որում Տանիսը կրակոցներ է արձակել, եղել է նրա բարեկամուհին:
Հիշեցնենք, որ մարտի 18-ի առավոտյան Նիդեռլանդների Ուտրեխտ քաղաքի տրամվայներից մեկում անհայտ անձը կրակ էր բացել ուղևորների ուղղությամբ, ինչի հետևանքով առնվազն 3 մարդ զոհվել էր, 5-ը` վիրավորվել:










