Համացանցում է հայտնվել Թեհրանի օդանավակայանում այրվող օդանավի վայրէջքը ցուցադրող տեսանյութը (տեսանյութ)

10:19 • 20.03.19

Համացանցում է հայտնվել Թեհրանի «Մեհրաբադ» օդանավակայանում Iran Air ավիաընկերության օդանավի վթարային վայրէջքի տեսանյութը, գրում է ria.ru-ն:

Տեսանյութում կարելի է տեսնել վառվող օդանավը:

Որոշ լրատվամիջոցներ նշում են, որ Քիշ կղզուց Թեհրան ուղևորված օդանավի վթարային վայրէջքի պատճառը վայրէջքի սարքերի հետ կապված անսարքությունն է եղել:

Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել: Հրդեհը մարվել է հրշեջ ծառայության աշխատակիցների կողմից:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, ինքնաթիռի 100 ուղևորներն էլ տարհանվել են: Հաղորդվել էր, որ կրակը բռնկվել է վայրէջքի պահին, երբ օդանավի շասիներից մեկը հարկ եղածի պես չի բացվել, այնուհետև իրավիճակը կարգավորվել է:

«Մեհրաբադ» միջազգային օդանավակայանը համարվում է Թեհրանի երկու օդանավակայաններից մեկը: