«Նման հիմար ազգանունով աշխարհում ոչ մի ուրիշ մարդ չկա». Ժիրինովսկին դժգոհել է իր իսկ ազգանունից

23:54 • 20.03.19

Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին խոստովանել է, որ իր ազգանունը համարում է աշխարհում «ամենահիմարը», գրում է vesti.ru-ն:

Ռուս քաղաքական գործիչը նշել է, որ վատն է համարում ոչ միայն իր, այլև ռուսական մի շարք այլ ազգանուններ, որոնք, մասնավորապես, կապված են մարմնի որևէ մասի հետ:

«Օրինակ՝ ի՞նչ ազգանուն է Լոկոտ (ռուսերենից թարգմանաբար «արմունկ») », - ասել է Ժիրինովսկին՝ նկատի ունենալով Նովոսիբիրսկի քաղաքապետին:

Ըստ Ժիրինովսկիի՝ նույն տրամաբանությամբ կարող են լինել ազգանուններ «եղունգ» կամ «թարթիչ» բառերով:

Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդի համոզմամբ՝ աշխարհում ոչ ոք չունի ավելի հիմար ազգանուն, քան իրենն է:

«Նման հիմար ազգանունով աշխարհում ոչ մի ուրիշ մարդ չկա»,- հայտարարել է Ժիրինովսկին:

Աղբյուրը, սակայն, նկատում է, որ հակառակ քաղաքական գործչի պնդման՝ նույն ազգանունը կրող մարդիկ Ռուսաստանում էլի կան: