Կոտայքի մարզում 25-ամյա վարորդը ВАЗ 217230 մակնիշի ավտոմեքենայով հայտնվել է «Արզնի-Շամիրամ» ջրանցքում, կա 3 վիրավոր. shamshyan.com
Երեկ՝ մարտի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Եղվարդ քաղաքի բնակիչ՝ 25-ամյա Հարություն Հարությունյանը իր վարած ВАЗ 217230 մակնիշի 35 ՏN 038 համարանիշի ավտոմեքենայով Եղվարդ քաղաքի Շիրակի փողոցի վերջնամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել Արզնի–Շամիրամ ջրանցքը։
Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Հ. Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Եղվարդ քաղաքի «Նաիրի» բժշկական կենտրոն, իսկ ուղևորներ՝ Եղվարդ քաղաքի բնակիչներ, 23-ամյա Ռաֆիկ Մխիթարյանն ու 26-ամյա Արտաշես Մնացականյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, այնուհետև դեպքի վայր ժամանած արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Եղվարդի հրշեջ-փրկարարները։
Ավտոմեքենան քաղաքացիների ուժերով վերամբարձ կռունկով դուրս բերվեց ջրանցքից և տեղափոխվեց անվտանգ վայր։










