Թուրքիայում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. մարդիկ խուճապի են մատնվել (լուսանկարներ)
Թուրքիայում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. ստորգետնյա ցնցումները գրանցվել են Անթալիա քաղաքից 123 կմ դեպի հյուսիս-արևմուտք:
Այս մասին հայտնում է Russia Today-ը՝ Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնին հղումով:
Մինչդեռ hurriyetdailynews.com կայքը գրում է, որ ուժեղ երկրաշարժը բնակչության շրջանում խուճապ է առաջացրել: Մարդիկ շտապել են շինություններից փողոցներ դուրս գալ:










