Բրիտանացի բժիշկները 3 տարի հիվանդին բուժել են ընկճախտից՝ քաղցկեղի փոխարեն (լուսանկար)
Մեծ Բրիտանիայում բժիշկները երեք տարի շարունակ չեն կարողացել հիվանդի մոտ հայտնաբերել ձվարանների քաղցկեղը՝ նրա գանգատները վերագրելով վատ ինքնազգացողությանը, իսկ որովայնի փքվածությունը՝ հետծննդաբերական ընկճախտին, գրում է nytimespost.com-ը:
Հիվանդը՝ Ուելս կոմսության 38-ամյա բնակչուհի Քլեր Թոմփսոնը 2013 թվականին աղջիկ է լույս աշխարհ բերել: Դրանից հետո նա սկսել է դժգոհել վատ ինքնազգացողությունից ու որովայնի փքվածությունից, ինչպես նաև դաշտանային ցիկլի ժամանակ ուժեղ արնահոսությունից:
Ամեն հետազոտությունից հետո, իսկ դա, ըստ Քլերի, տեղի է ունեցել ավելի քան 20 անգամ, բժիշկները նրա մոտ հետծննդաբերական ընկճախտ են ախտորոշել:
Կինը նորից է դիմել իր գինեկոլոգին: Այս անգամ Թոմփսոնին ուղարկել են նոր հետազոտություններ անցնելու: Այս անգամ բժիշկները վերջապես նրա ձախ ձվարանում և արգանդափողում 10 սանտիմետրանոց գոյացություն են հայտնաբերել, սակայն կնոջը հավաստիացրել են, թե դա կիստա է:
Միայն 2016 թվականին բժիշկները հայտնաբերել են, որ կնոջ մոտ ձվարանների քաղցկեղ է: Նա վիրահատության է ենթարկվել. հեռացվել է 3 ուռուցք: Վիրահատական միջամտությունը բարեհաջող է անցել, և կինը կարողացել է հաղթահարել քաղցկեղը:












