Google-ը ներկայացրել է արհեստական բանականության հիմքով ստեղծված առաջին «դուդլը»

13:22 • 21.03.19

Ամերիկյան Google որոնողական համակարգը մարտի 21-ին իր մեկնարկային էջում հրապարակել է ինտերակտիվ «դուդլ»՝ նվիրված հանճարեղ կոմպոզիտոր Յոհան Սեբաստիան Բախի ծննդյան օրվան:

Ինչպես նշում է tass.ru-ն, սա արհեստական բանականության հիմքով ստեղծված առաջին «դուդլն» է:

«Դուդլն» օգտատերերին իրենց կոմպոզիտոր զգալու և մեքենայական ուսուցման տեխնոլոգիաների միջոցով երաժշտություն ստեղծելու հնարավորություն կտա: Արհեստական բանականությունը մեկ հպումով նոտաների խումբը Բախի ոճով երաժշտական ստեղծագործության կվերածի»,- ասվում է ընկերության հաղորդագրությունում:

Օգտատերերն այս «դուդլից» կկարողանան օգտվել մարտի 21-22-ին:

 

Google-ը ներկայացրել է արհեստական բանականության հիմքով ստեղծված առաջին «դուդլը»