Բրիտանացի գիտնականները «բարդ հույզեր» կրկնօրինակող նոր կենդանու են բացահայտել

20:55 • 21.03.19

Մալայական արջերը կարողանում են ճանաչել և նույնությամբ կրկնօրինակել մարդկանց կամ իրենց ցեղակիցների դեմքի հույզերը՝ փոխելով իրենց մռութի արտահայտությունը: Այս մասին գրում է РИА Новости-ն՝ մեջբերելով գիտական աղբյուրում հրապարակված հետազոտության արդյունքները:

«Դիմախաղը շփման մարդկային ունակության գլխավոր «սյուներից» մեկն է: Այդ կարողությունն առաջ համարվում էր մարդկանց և բարձրագույն կապիկների եզակի գիծը: Զարմանալիորեն մալայական արջերը, բնավ, սոցիալական կենդանիներ չեն և շատ հեռու են մեզանից էվոլյուցիայի տեսանկյունից: Դա խոսում է այն մասին, որ դիմախաղ կարող են ունենալ նաև կաթնասունների այլ տեսակներ»,- այս մասին հայտարարել է Պորտսմութի համալսարանի մասնագետը:

Վերջին տարիներին գիտնականներն ավելի ու ավելի շատ վկայություններ են բացահայտում այն մասին, որ մարդկանց հատուկ բանականության գծերը և բարդ հույզեր ցույց տալու հատկությունը բնորոշ են նաև այլ կենդանիներին, այդ թվում՝ շներին, կապիկներին և անգամ ագռավներին:

 

Բրիտանացի գիտնականները «բարդ հույզեր» կրկնօրինակող նոր կենդանու են բացահայտել