Կուբայում ավիաղետի հետևանքով ողջ մնացած միակ ուղևորը 10 ամիս անց դուրս է գրվել հիվանդանոցից

04:24 • 21.03.19

2018 թվականի մայիսին Կուբայի մայրաքաղաք Հավանայում վթարի ենթարկված Boeing 737-201-ի միակ ողջ մնացած ուղևորը` Մայլեն Դիաս Ալմագերը դուրս է գրվել հիվանդանոցից: Այդ մասին ТАСС-ի փոխանցմամբ` հայտնում է Televisa հեռուստաալիքը:

Աղբյուրի հաղորդմամբ` աղջիկը, որն ավիավթարի հետևանքով ծանր վնասվածքներ էր ստացել, 10 ամիս բուժվել է Հավանայի հիվանդանոցում:

Չի նշվում` արդյոք նա լիովին առողջացել է, թե բժիշկները նրան ժամանակավոր են թույլ տվել դուրս գալ` ընտանիքի անդամների հետ հանդիպելու համար:  

Հիշեցնենք, որ 2018 թվականի մայիսի 18-ին Boeing 737-201 ինքնաթիռը վթարի էր ենթարկվել Հավանայի օդանավակայանից օդ բարձրանալուց մի քանի րոպե հետո: Ավիավթարի հետևանքով զոհվել էր 112 ուղևոր: