Հայտնի են այն գործոնները, որոնք ազդում են Դաունի համախտանիշով ծնունդների վրա

05:58 • 21.03.19

Մարտի 21-ը Դաունի համախտանիշի միջազգային օրն է: 21-ը խորհրդանշում է 21-րդ ավելորդ քրոմոսոմը, որն էլ առաջացնում է այս համախտանիշը: 

Ըստ բժիշկների` ռասան կամ սոցիալ-տնտեսական պայմանները չեն պատճառը, որ երեխան ծնվում է Դաունի համախտանիշով:  Ռիսկի գլխավոր գործոնը մոր տարիքն է, 40 տարեկան կնոջ մոտ Դաունի համախտանշով երեխա լույս աշխարհ բերելու հավանականությունը 9 անգամ ավելի բարձր է, քան 30 տարեկանի մոտ:   

Հիվանդության առաջացման պատճառներից մեկն էլ, ըստ բժիշկների, տվյալ տարածաշրջանի առանձնահատկություններն են: Ըստ այդմ` այն երկրներում, որտեղ չի թույլատրվում երեխայի արհեստական ընդհատում կատարել, Դաունի համախտանիշով երեխաների ծնվելու հավանականությունն ավելի բարձր է:

Նշվում է, որ ամեն տարի աշխարհում ծնվում է այդ համախտանիշով 3000-5000 երեխա: 

Հայտնի են այն գործոնները, որոնք ազդում են Դաունի համախտանիշով ծնունդների վրա