Թուրքիայի հարավ-արևմուտքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով վնասվել է 278 շինություն, տուժել է 22 մարդ (լուսանկարներ)

11:34 • 21.03.19

Նախօրեին Թուրքիայի հարավ-արևմուտքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժել է 22 մարդ, վնասվել է 278 շինություն, գրում է թուրքական diken.com.tr կայքը՝ հղում անելով Թուրքիայի բնապահպանության և քաղաքաշինության նախարար Մուրադ Քուրումի հայտարարությանը:

Հայտնի է, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Անթալիայից 123 կմ հյուսիս-արևմուտք՝ Դենիզլի նահանգի Աջըփայամ շրջանում:

Ըստ որոշ աղբյուրների՝ երկրաշարժի ուժգնությունը եղել է 6,2 մագնիտուդ, Թուրքիայի արտակարգ իրավիճակների ծառայությունը, սակայն, հաղորդել է 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի մասին: Ցնցումները զգացվել են նաև Անթալիայում և Իզմիրում:

Հայտնի է, որ նույն օրը երեկոյան Դենիզլիի Աջըփայամում գրանցվել է ևս մեկ՝ 4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ:

Աղբյուրը նշում է, որ բազմաթիվ մարդիկ ստիպված են եղել գիշերել դրսում տեղակայված վրաններում:

Տուժած շինություններից 139-ը լուրջ վնասներ են կրել, 132-ը՝ թեթև: Եվս 7 տուն ավերվել է:



Image result for Acıpayam’da halk geceyi çadırlarda geçirdi

Image result for Acıpayam’da halk geceyi çadırlarda geçirdi