Դիլիջանի ոստիկանները հայտնաբերել են գողության համար հետախուզվողին

12:52 • 21.03.19

Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մարտի 20-ին, ժամը 12.00-ին, Դիլիջան քաղաքի Շամախյան թաղամասից հայտնաբերվել և ոստիկանության Դիլիջանի բաժին բերման է ենթարկվել 37-ամյա Արթուր Մ.-ն:

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Արթուր Մ.-ն մարտի 19-ից բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 2-րդ մասի 3-րդ կետերի մեղադրանքով: