Կալիֆոռնիայի իշխանությունը սահմանափակել է զբոսաշրջիկների այցերը կակաչների դաշտեր
Կալիֆոռնիայի իշխանությունը սահմանափակել է զբոսաշրջիկների այցելությունները Էլսինոր լճի մոտ գտնվող դեղին կակաչների դաշտեր, RG-ի փոխանցմամբ` հայտնում է USA Today-ը:
Աղբյուրի հաղորդմամբ` որոշմանը պատճառը Ռիվերսայդ քաղաքի բնակիչների դժգոհությունն է առ այն, որ կակաչների ծաղկման սեզոնին դաշտեր այցելում են աննախադեպ մեծ թվով զբոսաշրջիկներ, ինչն առաջացնում է անվերջանալի խցանումներ և դժվարեցնում է բնակիչների տեղաշարժը:
Նշվում է, որ այդ գեղեցիկ տեսարանը տեսնելու և դեղին կակաչների ֆոնին նկարվելու համար զբոսաշրջիկները պատրաստ են մի քանի օր խցանման մեջ անցկացնել:










