Չինաստանում նախապատմական կենդանիների բրածոներ են հայտնաբերվել

23:08 • 24.03.19

Նախապատմական կենդանիների բրածոները, որոնք հայտնաբերվել են Չինաստանի Հուբեյ նահանգում, ըստ գնահատումների, 518 մլն տարվա պատմություն ունեն:

Ինչպես ներկայացնում է BBC News-ը, դրանք որոշակիորեն արտասովոր են, քանի որ բազմաթիվ արարածների փափուկ հյուսվածքները, ինչպես օրինակ մաշկը, աչքերը և ներքին օրգանները «զարմանալիորեն լավ են պահպանվել»:

Հնէաբանները գտածոները տպավորիչ են համարում, քանի որ դրանց մի մասը նախկինում գիտությանն անհայտ կենդանատեսակների ներկայացուցիչներ են: Դրանց ընդհանուր թիվը կազմում է ավելի քան 20 000, որոնցից 4351-ն ուսումնասիրության են ենթարկվել: Դրանց մեծ մասը որդեր, մեդուզաներ, ծովային անեմոններ և ջրիմուռներ են:  

Մասնագետների խոսքով՝ դրանք կարևոր ուսումնասիրության առարկա են վաղ ժամանակաշրջանների արարածների մասին պատկերացում կազմելու համար:

Չինաստանում նախապատմական կենդանիների բրածոներ են հայտնաբերվել