Apple-ի՝ «Եկել է շոուի ժամանակը» խորագրով շնորհանդեսի ժամանակ ներկայացվեցին Apple News+, AppleCard, Apple TV ծառայությունները (տեսանյութեր, թարմացված)

20:57 • 25.03.19

23:01

Apple կորպորացիայի հերթական շնորհանդեսն ավարտվեց. ընկերությունն այսօր ներկայացրեց իր սպասվող մի շարք նոր ծառայությունները, որոնց մի մասը հասանելի կլինի արդեն աշնանը: Apple-ի երկրպագուները, մասնավորապես ծանոթացան նորությունների թարմացման, հեռուստատեսային, խաղային, բանկային քարտի նորարարական կիրառման գործարկվելիք ծառայությունների մանրամասներին: Շնորհանդեսին մասնակցեցին մի շարք աշխարհահռչակ աստղեր, չնայած դրան՝ որոշ լրատվամիջոցներ կայացած միջոցառումն անվանեցին պատմության մեջ ամենաձանձրալին:

22:59

Բեմ բարձրացավ ամերիկացի միլիարդատիրուհի և հեռուստաաստղ Օփրա Ուինֆրին, խոսեց փաստավավերագրական ֆիլմերի մասին, որոնք ստեղծելու ուղղությամբ աշխատանքները Apple ընկերությունում արդեն սկսված են:

22:50

Apple-ը հայտարարեց, որ պայմանավորվածություն է ձեռք բերել հարյուրավոր դերասանների ու ռեժիսորների հետ համատեղ ֆիլմերի ու սերիալների արտադրության համար:

Սոցցանցերի որոշ օգտատերեր արդեն գանգատվել են, որ շնորհանդեսը բավականին ձանձրալի է, և նշել են, որ կարոտում են Սթիվ Ջոնսին՝ հիշելով, որ «նրա ժամանակ նման բան չէր լինում»:

22:33

Բեմ բարձրացավ ամերիկացի ռեժիսոր ամերիկացի ռեժիսորներ Սթիվեն Սփիլբերգը, Ջեյ Ջեյ Աբրամսը և Նայթ Շյամալանը, դահլիճն ուղղակի ցնծության մեջ հայտնվեց: Հանրահայտ ռեժիսորին հետևեցին հոլիվուդյան դերասանուհիներ Ռիզ Ուիզերսփունը, Վիոլա Դևիսը, Ջենիֆեր Էնիսթոնն ու դերասաններ Ջեյսոն Մոմոան, Սթիվ Քարելը:

Հայտնի դեմքերը պատմում են ուշագրավ պատմություններ իրենց կենսագրությունից:

22:10

Հաջորդ նորությունը Apple TV-ն է, որը ներկայացրեց Apple-ի ծառայությունների գծով փոխնախագահներից Փիթեր Սթեմը:

Այս ծառայության բաժանորդները կկարողանան միաժամանակ միանալ կաբելային հեռուստատեսությանը, դիտել սպորտային հեռարձակումներ, հեռուստասերիալներ և հետևել բազմաթիվ ալիքների:

22:00

Թիմ Քուկը ներկայացրեց AppStore-ի նոր՝ խաղային ծառայությունը, որն իր մեջ է միավորում ավելի քան 100 էքսկլյուզիվ խաղ, հատկանշական է, որ դրանք բոլորը կգործեն «օֆլայն» ռեժիմում: Օգտատերերի անձնական տվյալները, ըստ ընկերության ղեկավարության, նույնպես պաշտպանված կլինեն:

Apple Arcade անունը ստացած այս նոր ծառայությունը, բնականաբար, անվճար չի լինի: Սպասվում է, որ այն կգործարկվի արդեն այս տարվա աշնանը:

21:51

Յուրաքանչյուր օր ծառայության դիմաց Apple-ն օգտատիրոջից կգանձի բանկային քարտով արված ծախսերի 2 տոկոսի չափով վճար: Հատկանշական է, որ նման եղանակով ցանկացած գնում կատարելու դեպքում ծառայությոնը կպահանջի TouchID կամ FaceID անվտանգության համակարգերի հաստատումը՝ այդպիսով բացառելով կողմնակի մարդկանց հասանելիությունը օգտատիրոջ դրամային հաշիվներին:

21:46

Apple Pay-ի փոխնախագահ Ջենիֆեր Բեյլին ներկայացրեց AppleCard! անունով նոր ծառայությունը, որի շնորհիվ օգտատերերը կկարողանան առավել հեշտ ու արագ օգտվել իրենց բանկային քարտերից. դրանք միանգամից կցված կլինեն նրանց iPhone-ին, ինչպես նաև մեխանիկորեն կհաշվեն ծախսերն ու գումարի մնացորդը:

21:35

Ահա և Apple-ի այսօրվա առաջին նորությունը. Apple News+ ծառայությունը: Այս ծառայությունը կօգնի օգտատերերին մեկ տեղում հավաքել լավագույն ամսագրերն ու ընթերցել դրանք մեկ հավելվածի միջոցով:

Apple-ի հավելվածների գծով փոխնախագահ Ռոջեր Րոզները խոստացավ, որ Apple-ի օգտատերերն այս հավելվածի միջոցով կկարողանան մեկ տեղում «հավաքել» միանգամից 300 ամսագիր: Դրանք կլինեն ամենատարբեր թեմաներով: Ծառայության մեջ ներառված կլինեն այնպիսի հեղինակավոր լրատվամիջոցներ, ինչպիսիք են Los Angeles Times-ը, Wall Street Journal-ը և այլք:

Րոզները շեշտեց, որ Apple-ը չի հետևելու, թե ինչ աղբյուրներ է ընթերցում օգտատերը և չի կիսվելու այդ տվյալներով գովազդատուների հետ:

Հայտնի է նաև հավելվածի արժեքը՝ $9,99 ամսական բաժանորդագրության համար: Ընդ որում, նույն ընտանիքի անդամները կարող են օգտվել նույն բաժանորդագրությունից առանց հավելյալ վճարումների:

21:18

Բեմ բարձրացավ Apple կորպորացիայի ղեկավար Թիմ Քուկը, որն ի սկզբանե խոստացավ, որ այսօր ընկերության երկրպագուներին սպասվում է «արտասովոր մի բան»: Քուկը ներկայացրեց ընկերության մի շարք ծառայությունների վերաբերյալ մանրամասներ՝ առաջինը անդրադառնալով նորությունների թարմացման ծրագրին:

«Եվ այսպես, սկսենք Apple News-ից: Նորություններն այնքան կարևոր են մեզ համար, որ մենք պետք է վստահենք դրանց», - նկատեց Apple-ի ղեկավարը: Մինչ այդ նա նշեց, որ Apple-ի ծառայությունները բավականին մատչելի են իրենց օգտագործման մեջ, ինչպես նաև ապահովում են օգտատիրոջ անձնական տվյալների անվտանգությունը: Քուկը նաև տեղեկացրեց, որ այսուհետ Apple News-ում կհայտնվեն ամսագրեր:

 


20:57

Այսօր Apple կորպորացիան ներկայացնում է հոսքային հեռուստատեսության և նորությունների վերաբերյալ ծանուցման նոր ծառայություններ:

Հայտնի է, որ միջոցառումը կազմակերպված է Սթիվ Ջոբսի թատրոնում՝ Կուպերտինոյում։ Շնորհանդեսի կարգախոսն է «Եկել է շոուի ժամանակը»։ Հատկանշական է, որ ընկերությունն ի սկզբանե խուսափել է բացել սպասվող միջոցառման բոլոր մանրամասները:

Ավելի վաղ The Verge-ն տեղեկացրել էր, որ միջոցառմանը կներկայացվի նոր հեռուստատեսային, վիդեո, ինչպես նաև թարմացված նորությունների ծառայություններ։  

Աղբյուրը նաև նշել էր, որ Apple-ը կարող է ներկայացնել iPad պլանշետային համակարգիչների նոր մոդելներ և AirPods ականջակալներ ևս: 


 

Apple-ի՝ «Եկել է շոուի ժամանակը» խորագրով շնորհանդեսի ժամանակ ներկայացվեցին Apple News+, AppleCard, Apple TV ծառայությունները (տեսանյութեր, թարմացված)