Huawei ընկերությունը ներկայացրել է իր նորագույն P30 և P30 Pro սմարթֆոնները (լուսանկարներ)

22:59 • 26.03.19

Փարիզում մարտի 26-ին կայացել է Huawei ընկերության շնորհանդեսը, որի ժամանակ ներկայացվել են P30 և P30 Pro սմարթֆոնները:

Ինչպես հայտնում է Корреспондент-ը, սմարթֆոններն աշխատում են Android 9.0 օպերացիոն համակարգով: «Կրտսեր» մոդելը համալրվել է 6-8 ԳԲ օպերատիվ և 128 ԳԲ ներկառուցված հիշողությամբ, իսկ «ավագ» մոդելը՝ 8 և 256 ԳԲ հիշողությամբ՝ համապատասխանաբար:

Երկու հեռախոսն էլ աշխատում է երկու SIM քարտով: Ընդհանուր առանձնահատկություններից են էկրանում ներկառուցված մատնահետքի սկաները, կորպուսի պաշտպանությունը փոշուց և ջրից, GPS համակարգը, Bluetooth 5.0 և Wi-Fi-ը:

Դիմացի տեսախցիկները նույնպես միանման են՝ 32 մեգապիքսել կետայնությամբ սենսորներով: Սակայն Huawei P30 Pro-ի հիմնական տեսախցիկը կազմված է 4 մոդուլից: P30-ի տեսախցիկն ավելի պարզ է:




 

Huawei ընկերությունը ներկայացրել է իր նորագույն P30 և P30 Pro սմարթֆոնները (լուսանկարներ)