Իսրայելում Գագարինին նվիրված հուշարձան են տեղադրել

22:50 • 28.03.19

Իսրայելում տեղադրել են Երկրից բաց տիեզերք թռած առաջին տիեզերագնաց Յուրի Գագարինի հուշարձանը:

Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, բրոնզե կիսանդրին, որը Գագարինին պատկերում է սաղավարտով, տեղադրվել է Նետանիա խոշոր ծովափնյա քաղաքի աստղացուցարանի շենքի մոտ: Հուշարձանի բացման արարողությանը շուրջ 200 մարդ է ներկա գտնվել, այդ թվում և ՌԴ պատվիրակությունը, որը քանդակը նվիրել է Իսրայելին՝ տիեզերագնացի 82-ամյակի, նրա սխրանքի 58-ամյա հոբելյանի և իսրայելական տիեզերանավի՝ Լուսին մեկնելու նախապատրաստման առթիվ:

«Առաջին թռիչքը դեպի տիեզերք իրականացնելով՝ Գագարինը սկսել է պատկանել ողջ մարդկությանը», - ասել է ՌԴ դեսպանը:  

Նախքան Իսրայելը, Լուսնի վրա եղել են ԽՍՀՄ-ը, ԱՄՆ-ն և Չնաստանը: Իսրայելական տիեզերանավի թռիչքի մեկնարկը կարող է հանընկնել Գագարինի թռիչքի տարեդարձի՝ ապրիլի 12-ի հետ:

 

Իսրայելում Գագարինին նվիրված հուշարձան են տեղադրել