«Եթե պահպանի դիզայնն ու մատչելիությունը, Եվրոպայում հաջողություն կունենա». գերմանացիները գնահատել են նոր «Նիվա»-ն (լուսանկարներ)

13:11 • 28.03.19

Գերմանական Stern ամսագիրը գնահատել է ռուսական արտադրության Lada 4x4 արտաճանապարհային մեքենայի Vision կոնցեպտը՝ ուշադրություն դարձնելով փոխադրամիջոցի ինքնատիպ դիզայնին:

Գերմանացիների կարծիքով, եթե մոդելը պահպանի իր նախորդի՝ «Նիվա»-ի գինը, ապա այն Եվրոպայում հաջողություն կունենա, գրում է ria.ru-ն:

«Lada 4x4-ը, որը նախկինում հայտնի էր «Նիվա» անվանումով, ներկայում վաճառվող արտաճանապարհային մոդելներից ամենահինն է և, ընդ որում, ունի ամենաօպտիմալ գինը»,-գրում է աղբյուրը՝ հավելելով, որ չափսերը զգալի մեծացրած Vision-ը կդառնա դրա հաջորդ մոդելը:

Ամսագիրը գրում է, որ եթե մեքենայի սերիական արտադրության մոդելում պահպանվի կոնցեպտի ինքնատիպ դիզայնն ու նախորդ մոդելի՝ «Նիվա»-ի մատչելի գինը, ապա 4x4 Vision-ը կարող է Եվրոպայում հաջողություն ունենալ:

Ռուսական «ԱվտոՎԱԶ» ընկերությունը նոր Lada 4×4-ի կոնցեպտը ներկայացրել էր նախորդ տարի՝ Մոսկվայում, սակայն դրա սերիական տարբերակը 2022 թվականից շուտ չի հայտնվի:

 

Image result for Lada 4x4 Vision

Image result for Lada 4x4 Vision

Image result for Lada 4x4 Vision

 

«Եթե պահպանի դիզայնն ու մատչելիությունը, Եվրոպայում հաջողություն կունենա». գերմանացիները գնահատել են նոր «Նիվա»-ն (լուսանկարներ)