Եթե որևէ մեկն իրավական առումով գտնում է, որ ՀՀ վարչապետը չի կարող պաշտպանել ՀՀ դրոշը, ուրեմն մեր պատկերացումները պետության մասին տարբեր են. վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր Բարձրագույն դատական խորհրդում լրագրողների խնդրանքով անդրադարձավ Նորագավիթի մաքսակետ այցելության ժամանակ աշխատակիցներին մեկին աշխատանքից հեռանալու դիմում գրելու իր կարգադրության իրավականության մասին հարցին:
«Եթե որևէ մեկն իրավական առումով գտնում է, որ ՀՀ վարչապետը չի կարող պաշտպանել ՀՀ դրոշը, ուրեմն մեր պատկերացումները պետության մասին տարբեր են»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ երեկ մաքսակետի սենյակներից մեկում եռագույն դրոշը կեղտոտ էր և պատին էր հենած, ինչը վրդովեցրել էր վարչապետին:
«Աշխատավարձդ կծախսես, դրոշը կդնես գլխավերևում, հետո դիմումդ կգրես, կգնաս տուն, լսեցի՞ր: Ով աշխատել է այդ սենյակում, բոլորը հեռացվեն աշխատանքից, կզեկուցեք անձամբ ինձ: Դրանց կանգնելու ձևը, հագուկապը... ոնց որ քուչում լինեն: Լավ ա չեն պպզել: Ի՞նչ կապ ունի, որ վարձակալած տարածք է: Որ գնում ենք վարձով տանն ապրելու, ասում ենք՝ ոչինչ, թող խոզանո՞ց լինի»,- ասաց վարչապետն աշխատակցին:










