Ավանդական ջահերով երթի մասնակիցները Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեցին զոհերի հիշատակին (տեսանյութ, լուսանկարներ)

19:37 • 23.04.19

22:08

Մասնակիցները ծաղիկներ դրեցին զոհերի հիշատակին, ապա խոնարհեցին դրոշները, տեղի ունեցավ հոգեհանգստյան կարգ:

21:09

Երթի մասնակիցներն արդեն հասել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

19:45

Նախքան ջահերթով երթի մեկնարկը ավանդաբար այրվեց Թուրքիայի Հանրապետության պետական դրոշը: Ապա և մեկնարկեց երթը: Այն ընթանում է Բաղրամյան պողոտայով:

 


19:37

Արդեն 20-րդ տարին՝ ապրիլի 23-ին ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական և ՀԵՄ-ի ևկազմակերպմամբ քաղաքացիները ջահերով երթ են իրականացնում դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:

Ավանդական երթն մեկնարկում է Թուրքիայի պետական դրոշը այրելով: Դրոշի կրակից էլ վառվում է առաջին ջահը:

Երթը մեկնարկում է «Ազատության» հրապարակից, երիտասարդներն անցնում Բաղրամյան պողոտայով, Օրբելի և Կիևյան փողոցներով՝ հասնելով Ծիծեռնակաբերդի բարձունք, որտեղ ծաղիկներ դնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում նահատակված անմեղ զոհերի հիշատակին: