Եգիպտոսում ընտրողների մոտ 90 տոկոսն աջակցել է նախագահի լիազորությունների երկարացմանը

23:00 • 23.04.19

Եգիպտոսի բնակիչների մոտ 89 տոկոսը կողմ է քվեարկել երկրի Սահմանադրության փոփոխություններին, որոնցով նախատեսվում է նախագահի լիազորությունների երկարաձգումը: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին երեքշաբթի հայտարարել է Եգիպտոսի Ազգային ընտրական հանձնաժողովի ղեկավարը:

Նրա խոսքով՝ սահմանադրական փոփոխություններին կողմ է քվեարկել բնակչության 88.83 տոկոս: Մասնակցության հայտը քվեարկությանը կազմել է 44.33 տոկոս: Փոփոխություններն ուժի մեջ են մտնում քաղաքացիների կամարտահայտման արդյունքների հրապարակումից հետո: Քվեարկությանը 27 մլն քաղաքացի է մասնակցել:

Քվեարկությանը ներկայացվել էին ավելի վաղ կառավարության հաստատած փոփոխությունները՝ նախատեսված Սահմանադրության 12 հոդվածում: Գլխավոր փոփոխությունը վերաբերում է նախագահական լիազորությունների երկարացմանը 4-ից մինչև 6 տարի, ինչը հնարավորություն է տալիս գործող նախագահ Աբդես Ֆաթթահ ալ-Սիսիին իշխանության գլխին մնալ մինչև 2030 թվականը:

2018-ին ընտրված ալ-Սիսին կղեկավարի մինչև 2024 թվականը 2022-ի փոխարեն: Թեև ներկայում նա պաշտոնավարում է երկրորդ ժամկետով, իրավունք է ստացել առաջադրվել ևս մեկ ժամկետով: