Շրի Լանկայում ահաբեկչության հետևանքով 3 երեխաներին կորցրած միլիարդատերը պատրաստվում էր Շոտլանդիայի կալվածքները նրանց փոխանցել (լուսանկարներ)

17:04 • 23.04.19

Դանիայի ամենահարուստ մարդը` ASOS ընկերության սեփականատեր, ինչպես նաև Շոտլանդիայի խոշորագույն կալվածատեր, միլիարդատեր Անդերս Հոլխ Պովլսենը, իր երեխաներին Շրի Լանկայում տեղի ունեցած ողբերգական ահաբեկչությունների հետևանքով կորցնելուց մի քանի օր առաջ հայտարարել էր, որ Շոտլանդիայում ունեցած կալվածքները փոխանցելու է նրանց: Այս մասին գրում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ միլիարդատերը Շոտլանդիայում 220 000 ակր մակերեսով տարածքներ ունի:

Գործարարը Wildland նախագծի շրջանակում փորձում է Շոտլանդիայի տարբեր անկյուններում վերակենդանացնել վայրի բնությունը:

Երեք երեխաների ողբերգական մահից մի քանի օր առաջ Պովլսենն ու իր կինը հանդես էին եկել համատեղ հայտարարությամբ՝ նշելով, որ իրենցից հետո ծրագիրը շարունակելու են երեխաները:

 

Anders Holch Povlsen and wife Anne Storm Pedersen (pictured together) announced plans to pass their 12 Scottish estates on to their four children to carry on their conservation legacy last week, before three of them were killed

 

Նախօրեին միլիարդատիրոջ խոսնակը հայտնել էր, որ նրա չորս երեխաներից երեքը զոհվել են Շրի Լանկայում հանգստանալու ժամանակ:

 

The couple have four children - Astrid, Agnes and Alfred (pictured) and Alma, who took the picture. A spokesman for the couple confirmed three of the children were dead, but did not say which ones

 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր tert.am-ը, սոսկալի հարձակումից մի քանի օր առաջ միլիարդատիրոջ երեխաներից մեկը՝ Ալման, Շրի Լանկայում հանգստից լուսանկար էր հրապարակել: Հայտնի է, որ Պովլսենի բոլոր չորս երեխաները միասին են եղել, նրանցից միայն մեկին է հաջողվել փրկվել:

 

Mr Povlsen outlined his plans to hand over his estates to his children as part of a '200 year plan' to 'rewild' his Scottish estates by reintroducing lost habitats and bringing back wild animals that have long gone extinct there

 

Ապրիլի 21-ին Շրի Լանկայում տեղի ունեցած պայթյունների շարքի հետևանքով զոհերի թիվը հասել է 321-ի, մինչդեռ վիրավորները 500-ն են:

Զոհերի թվում կան Դանիայի, Ճապոնիայի, Պակիստանի, Մարոկկոյի, Հնդկաստանի, Բանգլադեշի, Չինաստանի, Նիդեռլանդների, ԱՄՆ-ի, Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ:

 

Seven suicide bombers killed at least 320 people in coordinated attacks on five-star hotels and churches on Easter Sunday. Pictured: the interior of St Sebastian's church in Negombo

Անցած կիրակի Շրի Լանկայում Սուրբ Հարության տոնի տոնակատարությունների ժամանակ ութ պայթյուն է որոտացել: Դրանցից առաջին վեցը տեղի են ունեցել Կոլոմբո, Նեգոմբո և Բատիկալոա քաղաքների երեք տաճարում և հյուրանոցներում: Յոթերորդ պայթյունը տեղի է ունեցել կղզու արևմտյան հատվածում, իսկ ութերորդը՝ երկրի մայրաքաղաքի արվարձաններից մեկի բնակելի համալիրում: Եվս մի ռումբ վնասազերծել են իրավապահները:

 

A crime scene official inspects the site of a bomb blast inside a church in Negombo, Sri Lanka, which lost half its roof tiles with the force of the blast

 

Հարձակման գլխավոր թիրախը տեղի քրիստոնյաներն են եղել: Ոստիկանությունը ձերբակալել է 40 կասկածյալի: Կատարվածի պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:

 

Պովլսենի կալվածքները

 

Aldourie Castle is set within 500 acres of prime Scottish real estate near Loch Ness and is owned by Povlsen

Lynaberack, tucked away in the Cairngorms, was one of Povlsen's earliest purchases and cost him £5million

Povlsen bought Killie Huntley estate in 2011 and rents out the vast farmhouse to holidaymakers

Povlesen's first buy was Glenfeshie, whose 42,000 acres inspired Sir Edwin Landseer's Monarch of the Glen

Wild hunt: The 19,500 acre Gaick estate in the Cairngorms is accessible only by off-road vehicle

Coastal retreat: The Kinloch estate, by the Kyle of Sutherland estuary, offers 20,000 of hunting and salmon fishing

The £7million tied island at Loch Eriboll on the northern tip of Sutherland was bought back in 2016