Ֆրանսիայում զինված տղամարդը մի քանի մարդու պատանդ է վերցրել. կրակոցի ձայներ են լսվել
Ֆրանսիայի Լուրդ քաղաքում զինված տղամարդն ապրիլի 23-ին մի քանի մարդու պատանդ է վերցրել: Ինչպես հայտնում է Корреспондент-ը՝ հղում անելով տեղի աղբյուրին, թաղամասի բնակիչների ցուցմունքների համաձայն՝ տղամարդը պատսպարվել է Մոցարտի փողոցում գտնվող տանը՝ կայարանի հարևանությամբ:
Նա երկու կամ երեք մարդու պատանդ է վերցրել: Ամենայն հավանականությամբ, դա այդ տանը բնակվող ընտանիքն է, որը կազմված է երեք հոգուց՝ ամուսինները և նրանց մեծ աղջիկը: Ականատեսներից մեկը հայտնել է, որ զինված տղամարդը այդ ընտանիքի աղջկա ծանոթն է:
Դեպքի վայր ժամանած հատուկջոկատայինները պատանդների ազատագրման արշավ են սկսել: Կրակոցի ձայներ են լսվել: Ոստիկանությունը թաղամասը վերահսկողության տակ է առել:










