Բակո Սահակյանն այցելել է «Ազատ Արցախ» հանրապետական թերթի խմբագրություն

16:55 • 23.04.19

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 23-ին այցելել է «Ազատ Արցախ» հանրապետական թերթի խմբագրություն և հանդիպել թերթի աշխատակիցների հետ:

Ինչպես տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը, հանդիպման ընթացքում շոշափվել են թերթի գործունեության և հետագա անելիքների հետ կապված հարցեր: