Հսկա սպիտակ շնաձուկը սատկել է՝ փորձելով կուլ տալ կրիային
Ճապոնիայում ձկնորսները հսկայական սպիտակ շնաձուկ են որսացել, որը սատկել է կրիային կուլ տալու փորձի ժամանակ:
Ինչպես հաղորդում է Корреспонден-ը, ճապոնացի ձկորսը կիսվել է հսկա ծովային կենդանու լուսանկարներով և պատմել դրա պատմությունը:
Ձկնորս Գրեգ Վելլան սովորականի պես ծով է դուրս եկել ձուկ որսալու համար: Ռադիոյով նա լսել է, թե ինչպես են ուրիշ ձկնորսներ սպիտակ շնաձուկ տեսել՝ կրիան բերանում: Տղամարդիկ արտառոց միջադեպը քննարկում էին ռադիոյով:
Հաջորդ օրը այդ շնաձկանը սատկած են գտել՝ ձկնորսական ցանցում խճճված: Նշվում է, որ շնաձուկը սատկել է, որովհետև կրիան խցանվել է բերանում: Սատկած շնաձկանը կշռել են և պարզել, որ այն երկու տոննա է կշռում:










