Դոնալդ Թրամփը Մեծ Բրիտանիա կայցելի հունիսին

18:33 • 23.04.19

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունիսի 3-5-ը եռօրյա պետական այց կկատարի Միացյալ Թագավորություն: BBC News-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Բուքինգհեմյան պալատը:

ԱՄՆ նախագահն ու առաջին տիկինը կհյուրընկալվեն Էլիզաբեթ Երկրորդ թագուհուն և կայցելեն Պորտսմութում կայանալիք միջոցառմանը՝ նվիրված Նորմանդական դեսանտային գործողությունների (1944, հունիսի 6) 75-ամյակին:

ԱՄՆ առաջնորդը բանակցություններ կվարի նաև վարչապետի հետ Դաունինգ սթրիթում (վարչապետի նստավայր):

Դոնալդ Թրամփը թագուհու հետ հանդիպում էր ունեցել 2018-ի հուլիսին, երբ աշխատանքային այցով ժամանել էր Մեծ Բրիտանիա և այցելել Վինձորյան ամրոց: