ՀՀ ոստիկանության պետը, կոլեգիայի անդամները, բարձրաստիճան սպաներ հարգանքի տուրք են մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին (տեսանյութ)

12:55 • 24.04.19

Ապրիլի 24-ին՝ Ցեղասպանության 104-րդ տարելիցի օրը, ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը, կոլեգիայի անդամները, բարձրաստիճան սպաներ, տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչներ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք են մատուցել մեր սուրբ նահատակների հիշատակին՝ ծաղկեպսակ դնելով հուշակոթողին և ծաղիկներ խոնարհելով անմար կրակի առաջ:

Այս մասին հայտնում են ոստիկանությունից: