Ավստրալիայում հայրն ու որդին խեղդվել են՝ փորձելով փրկել գետն ընկած զբոսաշրջիկին

06:29 • 24.04.19

Ավստրալիայում հայր ու որդի խեղդվել են՝ փորձելով փրկել գետում ալիքների դեմ կռիվ տվող սինգապուրցի զբոսաշրջիկին, հաղորդում է Известия-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ 71-ամյա Ռոս Պաուելը, նրա 32-ամյա որդին՝ Էնդին և մեկ փրկարար նավակով օգնության են շտապել Վիկտորիա նահանգի Շերբրուկ գետի ալիքներում հայտնված զբոսաշրջիկին: Սակայն երկու մետր բարձրությամբ ալիքները շրջել են նրանց նավակը, ինչի հետևանքով երեք տղամարդիկ նույնպես ջուրն են ընկել:

Հայրն ու որդին մահացել են, փրկարարը կարողացել է դուրս գալ ջրից: Նրան ոտքերի վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց: Սինգապուրցի զբոսաշրջիկը նույնպես փրկվել է, նա կարողացել է ինքնուրույն ափ հասնել:

Նշվում է, որ ջրում խեղդված հորն ու որդուն հետմահու հերոսի կոչում է շնորհվել: