Սաուդյան Արաբիայում 37 մարդ մահապատժի է ենթարկվել ահաբեկչության համար. նրանցից մեկը մահապատժից հետո նաև խաչվել է

14:25 • 24.04.19

Սաուդյան Արաբիայի իշխանությունները մահապատժի են ենթարկել 37 քաղաքացու, որոնք մեղավոր են ճանաչվել ահաբեկչության համար, հայտնում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ խիստ պահպանողական երկրում մահապատիժը սովորաբար իրականացվում է գլխատման միջոցով:

Մահապատիժներն իրականացվել են Էր Ռիադում, Մեքքայում և Մեդինայում:

Իշխանությունները մանրամասնել են, որ դատապարտյալներից մեկը մահապատժի իրագործումից հետո խաչ է բարձրացվել, ինչն արվում է առանձնակի լուրջ հանցագործությունների դեպքում:

Նշվում է, որ տղամարդիկ մեղավոր են ճանաչվել ահաբեկչական և ծայրահեղական գաղափարներն ընդունելու, ահաբեկչական բջիջներ ստեղծելու և անվտանգությունն ապակայունացնելու համար: