Հայտնի են դարձել Վերսալում բռնկված հրդեհի մանրամասները

02:25 • 24.04.19

Հայտնի են դարձել ֆրանսիական Վերսալ քաղաքի պալատային համալիրի մոտայքում բռնկված հրդեհի մանրամասները:

Ինչպես հաղորդում է Газета-ն, հրդեհը սկսվել է ավտոտնակում, այնուհետև կրակը տարածվել է հարևան տների վրա: Մոտակա շենքերի բնակիչները շտապ տարհանվել են:

Նշվում է, որ հրդեհի հետևանքով տուժել է մեկ հոգի, որի ստացած վնասվածքները լուրջ չեն եղել:

Հրդեհի դեմ պայքարելու համար ներգրավվել է մոտ 80 մարդ 30 միավոր տեխնիկա:

Հիշեցնենք, որ ապրիլի 23-ի երեկոյան ուժեղ հրդեհ է բռնկվել Ֆրանսիայի Վերսալ քաղաքի պալատային համալիրի մոտակայքում՝ Պարկ դե Կլանյի փողոցում: