«Մարդկության պատմության ամենասարսափելի և ողբերգական իրադարձություններից մեկը». Սոլովյովն իր էջում Հայոց ցեղասպանության վերաբերյալ հրապարակմամբ է կիսվել

15:25 • 24.04.19

Հրեական արմատներով ՌԴ հայտնի հեռուստահաղորդավար, քաղաքական մեկնաբան Վլադիմիր Սոլովյովն իր ինստագրամյան էջում Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ հրապարակմամբ է կիսվել:

Սոլովյովը կիսվել է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության գրառմամբ, որում նշվում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայոց ցեղասպանությունն անվանել է «մարդկության պատմության ամենասարսափելի և ողբերգական իրադարձություններից մեկը»:

«Հարյուր տարի անց մենք գլուխ ենք խոնարհում մեր երկրում որպես սեփական ցավ ընկալվող ողբերգության բոլոր զոհերի հիշատակի առաջ: Ռուսաստանի դիրքորոշումը եղել ու շարունակում է օբյեկտիվ և հետևողական մնալ՝ ազգային պատկանալիության հիմքով զանգվածային բնաջնջումը չի կարող արդարացում ունենալ: Միջազգային հանրությունը կոչված է անել ամեն ինչ, որպեսզի այսպիսի չարագործությունները երբեք, ոչ մի տեղ չկրկնվեն: Հայերի և տարածաշրջանի մյուս ժողովուրդների նոր սերունդները պետք է խաղաղության և համերաշխության մեջ ապրեն՝ չիմանալով այն սարսափների մասին, որոնց հանգեցնում է կրոնական թշնամանքի, ագրեսիվ ազգայնականության և քսենոֆոբիայի հրահրումը: Եղբայրական Հայաստանին, Ռուսաստանում բնակվող բոլոր հայերին մաղթում եմ բարիք, խաղաղություն և բարեկեցություն: Զոհերի հիշատակը հավերժ է»,-ասվում է հրապարակման տեքստում:

Դրան կից հրապարակվել է նաև Պուտինի՝ 2015թ. Երևանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառման շրջանակում ունեցած ելույթից մի հատված:

 

 

 
 
 
View this post on Instagram

A post shared by ФСБ РОССИИ (@fsb_official_) on