ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանն ու Քննչական կոմիտեի ծառայողներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

14:49 • 24.04.19

ՀՀ քննչական կոմիտեի ծառայողները՝ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանի գլխավորությամբ, այսօր՝ վաղ առավոտյան, այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, Քննչական կոմիտեի անձնակազմը ծաղիկներ է խոնարհել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Մեծ եղեռնի զոհերի հիշատակը: