Հրապարակվել է Կիմ Չեն Ընի՝ Ռուսաստան այցը ցուցադրող տեսանյութը

10:38 • 24.04.19

Հրապարակվել է Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության առաջնորդ Կիմ Չեն Ընի՝ Ռուսաստան այցը ցուցադրող տեսանյութը, գրում է РИА Новости-ն:

ԿԺԴՀ առաջնորդն իր զրահապատ գնացքով սահմանը հատել է վաղ առավոտյան: Գործակալության թղթակցի խոսքով՝ նրան աղ ու հացով են դիմավորել, որից հետո հյուսիսկորեացի առաջնորդը ծաղիկներ է ստացել և, անցնելով կարմիր գորգի վրայով, կայարանի շենք մտել:

Կին Չեն Ընին դիմավորել են ՌԴ Պրիմորիեի երկրամասի ղեկավար Օլեգ Կոժեմյակոն, ՌԴ արտգործնախարարի տեղակալ Իգոր Մորգուլովը, Փհենյանում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Մացեգորան, Հեռավոր արևելքի և Արկտիկայի զարգացման հարցերով նախարար Ալեքսանդր Կոզլովը:

Հիշեցնենք, որ սա Հյուսիսային Կորեայի ղեկավարի առաջին այցն է Ռուսաստան: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նրա հանդիպումը նշանակված է ապրիլի 25-ին: Ղեկավարների հանդիպման հիմնական թեմաները Կորեական թերակղզու ապամիջուկայնացման հարցը և երկկողմ հարաբերությունները կլինեն: