ՌԴ-ում կալանավորված Միհրան Պողոսյանը քաղաքական ապաստան է խնդրել ՌԴ-ից. պաշտպան. «Ռունա»

18:18 • 24.04.19

Ռուսաստանի Դաշնության կազմում ընդգրկված Կարելիայի հանրապետությունում ձերբակալված ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանը հիմքեր ունի Ռուսաստանում քաղաքական ապաստան խնդրելու համար: Այս մասին «Ռունա» գործակալությանը հայտնել է Պողոսյանի պաշտպան, Կարելիայի Փաստաբանների պալատի նախագահ Միխայիլ Յամչիտսկին:

«Միջնորդությունն արդեն պաշտոնապես ներկայացվել է: Քաղաքական ապաստան տրամադրելու որոշումը կայացնում է ՌԴ նախագահին կից գործող հանձնաժողովը: Իմ կարծիքով՝ դրա համար կան հիմնավորումներ: Միհրան Պողոսյանին հայրենիքում հետապնդում են քաղաքական շարժառիթներով», - ասել է փաստաբանը:

Ավելի վաղ Հայաստանի գլխավոր դատախազությունը ռուսական կողմին փաստաթղթերի փաթեթ է ուղարկել՝ նախկին պաշտոնյային արտահանձնելու համար: Նրան ապրիլի 19-ին ձերբակալել են Պետրոզավոդսկ քաղաքում:

Փաստաբանի խոսքով՝ իր պաշտպանյալի արտահանձնման հարցը քննելու է Ռուսաստանի Գլխավոր դատախազությունը: Եթե Հայաստանի հայցը բավարարվի, Միհրան Պողոսյանը դեռ հնարավորություն կունենա բողոքարկելու այլն: