Հռոմում 10 տարի տևած վերականգնման աշխատանքներից հետո բացվել է Ներոնի պալատը
Հռոմում գտնվող Ներոնի հայտնի «Ոսկե տունը» 10 տարի տևած վերականգնման աշխատանքներից հետո բացել է դռները հանրության առջև:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, այցելուները կարող են տեսնել ոչ միայն թանգարանային և ցուցահանդեսային դահլիճները, այլև պալատի ստորգետնյա տարածքը:
Մասնագետները վերականգնել են պալատի մարմարե ձևավորումն ու խճանկարը, ինչպես նաև փոխել լուսավորությունն՝ այն ավելի մոտեցնելով բնօրինակին:
Հռոմում «Ոսկե տունը» կառուցվել է մ.թ. 64 թ-ի ավերիչ հրդեհից հետո: Դա միապետի ամենամեծ մակերեսն ունեցող քաղաքային նստավայրն էր, որ երբևէ գոյություն է ունեցել Եվրոպայում, մակերեսով զիջում է միայն Պեկինում գտնվող «Արգելված քաղաք»-ին:










