Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է. Shamshyan.com
Այսօր մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 05:40-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Շենգավիթ վարչական շրջանում՝ Բագրատունյաց-Սողոմոն Տարոնցի փողոցների խաչմերուկում, վրաերթի է ենթարկել Երևան քաղաքի Ներքին Շենգավիթ թաղամասի բնակիչ, 66-ամյա Վոլոդյա Բաբայանին, տեղեկացնում է Shamshyan.com–ը:
Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է, իսկ վարորդը նրան թողնելով դեպքի վայրում, դիմել է փախուստի:
Փաստի առթիվ Հ. Մարգարյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ քր. Օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ), եւ 244 հոդվածի (Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը լքելը) հատկանիշներով:
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։










