Հայաստանը ներառվել է մայիսյան տոներին ռուս զբոսաշրջիկների նախընտրելի երկրների եռյակում
Մայիսյան տոներին ռուս զբոսաշրջիկների մեծ մասն այցելելու է Թուրքիա, Վրաստան և Հայաստան: Այս մասին РИА Новости-ի փոխանցմամբ՝ հայտնել են «АльфаСтрахование» ապահովագրական ընկերությունից:
«Հանգստի մեկնելու համար երկիրն ընտրելիս ռուսներն առաջնորդվում են մի քանի գործոնով, մասնավորապես՝ թռիչքի տեւողությունը և տվյալ երկրում եղանակային պայմանները: Զբոսաշրջիկները, որոնք գնել են տոմսերը և ապահովագրություն են ձևակերպել, մայիսյան տոներին նախընտրել են հանգստանալ Թուրքիայում (21.1%), Վրաստանում (16.3%) և Հայաստանում (5.5%)»,- ասել է ապահովագրական ընկերության ներկայացուցիչը:
Նրա խոսքով՝ ռուս զբոսաշրջիկների նախընտրելի ուղղություններից են լինելու նաև Իսրայելը (5.2%), Մոնտենեգրոն (5.1%), Կիպրոսը (5%), Միացյալ Արաբական Էմիրությունները (4%), Մեծ Բրիտանիան (3.4%), Իտալիան (2.1%) և Չինաստանը (2%):










