Հնդկաստանի հատուկ ծառայությունները նախազգուշացրել են Շրի Լանկայում հնարավոր նոր ահաբեկչության մասին

05:52 • 24.04.19

Հնդկաստանի հատուկ ծառայությունները Շրի Լանկայի իշխանություններին նախազգուշացրել են հնարավոր նոր ահաբեկչության մասին, հաղորդում է Коммерсант-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ հնդկական կողմը հնարավոր հարձակման մասին տեղեկություն ստացել է Հնդկաստանում ձերբակալված ԻՊ-ի անդամներից մեկի հարցաքննության ժամանակ: Նա քննիչներին հայտնել է Շրի Լանկայում ուսում ստացած տղամարդու անունը, որը կապ ունի տեղի ծայրահեղական National Thowfeek Jamaath (NTJ) ահաբեկչական խմբավորման հետ:

Ըստ հնդկական կողմի՝ հարցաքննված անձը տվել է Զահրան Հաշիմ անունը, որը NTJ-ի մահապարտներից է: