Արդարության ճանապարհը երկար է և դժվար, բայց ճշմարտությունը երբեք չի նահանջում. Սերժ Թանկյանը կոչ է արել մասնակցել «արդարության երթին»

21:53 • 24.04.19

Աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով ԱՄՆ-ում «Երթ հանուն արդարության» խորագրի ներքո իրանակացվող միջոցառումների մասին:

«Արդարության ճանապարհը երկար է և դժվար, սակայն ճշմարտությունը երբեք չի նահանջի», - գրել է Թանկյանը՝ կից ներկայացնելով միջոցառման անցկացման վայրն ու ժամանակացույցը:

«Երթ հանուն արդարության» խորագրով միջոցառման մասնակիցները ոգեկոչում են Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակն ու արդարություն պահանջում Թուրքիայից: Նրանք նախատեսում են տեղի ժամանակով 13:00-ին (երևանյան 24:00) բողոքի ցույց իրականացնել Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոսության մոտ: Նմանօրինակ երթեր են նախատեսվում բոլոր հայաշատ ամերիկյան քաղաքներում: