Ռուսական առաջին Սու-30ՍՄ կործանիչները Հայաստան կժամանեն հաջորդ տարվա սկզբին. Դավիթ Տոնոյան

18:42 • 24.04.19

Առաջին բազմաֆունկցիոնալ Սու-30ՍՄ կործանիչները Հայաստան կմատակարարվեն հաջորդ տարվա սկզբին: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունն, այս մասին Միջազգային անվտանգության հարցերով VIII մոսկովյան համաժողովի շրջանակում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ հավելելով, որ տվյալ օդանավերի գնման հետագա ծրագրեր ևս կան:

«Առաջին փուլում կլինի 4 օդանավ: Մատակարարումները նախատեսվում է սկսել տարեվերջին և 2020-ի սկզբին: Հետագայում կաշխատենք այդ ուղղությամբ»,- ասել է նա՝ հավելելով, որ ռուսական կործանիչների համար արդեն կատարվել են առաջին գումարային փոխանցումները:

Տոնոյանն ընդգծել է, որ Հայաստանը հետագայում ևս ռուսական սպառազինում ձեռք բերելու ծրագրեր ունի: «Զինվելու և վերազինվելու ենք հետևողականորեն: Ռուսական սպառազինման ձեռք բերում կլինի», - նշել է նախարարը: