Վենեսուելայի իշխանությունը բացահայտել է էլեկտրաէներգիայի անջատումների մեջ ներգրավված անձանց ինքնությունը

01:16 • 24.04.19

Վենեսուելայի կապի և տեղեկատվության նախարար Խորխե Ռոդրիգեսը հայտնել է, որ բացահայտել են այն հինգ անձի ինքնությունը, որոնք ներգրավված են եղել մարտին երկրում էլեկտրաէներգիայի խափանումների մեջ:

«Հինգ անձ մեղադրվում է էլէկտրաէներգիայի համակարգի դեմ երկու հարձակում իրականացնելու մեջ: Մենք արդեն հստակ գիտենք, թե ինչպես են նրանք կարողացել մարտի 7-ին իրականացնել այդ գործողությունը»,- ասել է Ռոդրիգեսը Վենեսուելայի պետական հեռուստաընկերության եթերում, հաղորդում է РИА Новости-ն:

Նրա խոսքով՝ մեղադրվողները կարողացել են ներխուժել Գուրիի հիդրոէլեկտրակայանի «ուղեղ» և խափանել համակարգը: Ռոդրիգեսը նշել է, որ այդ անձանից երեքն այժմ գտնվում են Միացյալ Նահանգներում, Իսպանիայում և Կոլումբիայում, հարցում է ներկայացվել Ինտերպոլ նրանց ձերբակալելու համար:

Հիշեցնենք, որ Վենեսուելայում էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումներ էին եղել մարտի 7-ին, երբ հոսանքազրկվել էր երկրի մոտ 23 նահանգ: Երկրորդ անգամ երկրում զանգվածային անջատումներ էին արձանագրվել մարտի 25-ին, առանց էլեկտրաէներգիայի էին մնացել մոտ 21 նահանգի բնակիչներ: