Վլադիմիր Զելենսկին երդմնակալությունից առաջ կվարի Կիևում կայանալիք «Հումորի Լիգա» փառատոնը
Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկին երդմնակալության արարողությունից առաջ կվարի Կիևում կայանալիք «Հումորի Լիգա» փառատոնը: Նման տեղեկություն է հայտնել parter.ua կայքը, հաղորդում է ТАСС-ը:
«Ամենամյա փառատոնն ավանդաբար մեկնարկում է Օդեսայում, որտեղ ընտրվում են լավագույն թիմերը: Շոուի անփոփոխ հաղորդավարը Վլադիմիր Զելենսկին է»,- նշել է կայքը:
Նշենք, որ Օդեսայում կայացած «Հումորի Լիգա» փառատոնին այս տարի առաջին անգամ մասնակցել է նաև հայկական «Հումորի Լիգա»-ի թիմը և անցել եզրափակիչ, որը կկայանա Կիևում:










