Հայկ Մալխասյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի պաշտոնից

17:18 • 25.04.19

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրամանագիր է ստորագրել Հայկ Մալխասյանին իրավաբանական վարչության պետի պաշտոնից ազատելու մասին:

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝

Հայկ Մալխասյանին ազատել վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի պաշտոնից»,-ասված է համապատասխան որոշման տեքստում: