2018թ. Սոցապ նախարարության աշխատակազմի ղեկավար Արտակ Գրիգորյանի եկամուտը կազմել է 9 մլն դրամ. հայտարարագիր
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավար Արտակ Գրիգորյանը 2019թ. ապրիլի 12-ին Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. տարեկան հայտարարագիրը:
Հանձնաժողովին ներկայացրած փաստաթղթի համաձայն՝ աշխատակազմի ղեկավարի հայտարարագրում անշարժ և շարժական գույքի վերաբերյալ տվյալներ չկան:
Արտակ Գրիգորյանի՝ ՀՀ դրամով ունեցած դրամական միջոցը 2018թ. հարկային տարվա սկզբում կազմել է 16,800,000 ՀՀ դրամ, որը հարկային տարվա վերջում կազմել է 15,700,000 ՀՀ դրամ:
Պաշտոնյայի ԱՄՆ դոլարով դրամական միջոցը 2018թ. հարկային տարվա սկզբում կազմել է 28,500 ԱՄՆ դոլար, որը հարկային տարվա վերջում կազմել է 26,200 ԱՄՆ դոլար:
Արտակ Գրիգորյանը հարկային տարվա սկզբում հայտարարագրել է նաև 7,200 եվրո, որը հարկային տարվա ավարտին կազմել է 7,000 եվրո, ինչպես նաև 124,000 ռուսական ռուբլի, որը հարկային տարվա ավարտին կազմել է 114,000 ռուբլի:
Գրիգորյանի եկամուտները, ըստ հայտարարագրի, գոյացել են աշխատավարձից, վարձակալության դիմաց ստացված վճարից և ստացված փոխառություններից, այսինքն՝ վարկերից:
2018թ. որպես աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներ աշխատակազմի ղեկավարը ստացել է 7,848,696 և 655,731 ՀՀ դրամ, ինչպես նաև 405,000 ՀՀ դրամ՝ որպես վարձակալության դիմաց ստացված վճար և 5,167 ՀՀ դրամ՝ որպես ստացված փոխառություն:
Արդյունքում՝ 2018 թ. ընթացքում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավար Արտակ Գրիգորյանի եկամուտը կազմել է 8,914,594 դրամ:










